ՀՀ կառավարությունը կհատկացնի 205 մլն դրամ՝ 2025 թ. հունիս և հուլիս ամիսներին ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով։
Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից
Ֆիզիկական անձինք, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են որպես անհուսալի
Մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ համարժեք արտարժույթը
Տրամադրվող աջակցությունը
Ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից կամ դրա համարժեք եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով
Աջակցությունը ուղղվում է անհուսալի վարկի մարմանը
Ծրագրի տևողությունը
Աջակցությունը տրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից
Աջակցությունը դադարեցվում է, երբ
վարկը մարվում է ամբողջությամբ
լրանում է սահմանված 24 ամիսը
դադարեցման հիմքեր են առաջանում որոշման կամ օրենքի համաձայն

