Ըստ ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 25-ի N 572-Ն որոշման 2024 թ. ապրիլի 24-ի փոփոխության՝ Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ստանալ բջջային ID SIM քարտ (mID)։
Ովքեր կարող են ստանալ mID SIM քարտ
Օտարերկրացիները, որոնք՝
Ունեն Հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)
Ունեն հետևյալ փաստաթղթերից մեկը՝
Ժամանակավոր կացության քարտ
Մշտական կացության քարտ
Հատուկ անձնագիր
Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք
Անհրաժեշտ քայլեր
Քայլ 1. Գրանցում օտարերկրացիների հաշվառման համակարգում
Մեկ անգամ պետք է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման համապատասխան նշում կատարելու համար։
Ձեզ հետ անհրաժեշտ է ունենալ՝
Անձնագիր
Կացության կարգավիճակի քարտ կամ հատուկ անձնագիր կամ տեղեկանք բնակության օրինականության մասին
Նշում․ եթե օտարերկրացին 2024 թ. օգոստոսի 23-ից հետո ստացել է կացության քարտ կամ տեղեկանքի քարտ workpermit.am հարթակի միջոցով և ստացել է համապատասխան էլեկտրոնային ծանուցում, ապա գրասենյակ այցելելու անհրաժեշտություն չկա։
Քայլ 2. Դիմում բջջային օպերատորին
Գրանցման գործընթացը ավարտելուց հետո օտարերկրացին կարող է դիմել նախընտրելի բջջային կապի օպերատորին (օրինակ՝ Viva-MTS, Ucom կամ Team Telecom)՝ mID SIM քարտ ստանալու համար։
Պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Վավեր կացության փաստաթուղթ
Անձը հաստատող փաստաթուղթ
Հանրային ծառայության համարանիշ
Վճարներ
Քարտի վերաթողարկման վճար՝ 500 դրամ
Բջջային օպերատորի սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ ընտրած փաթեթի
Ինչ է Mobile ID SIM քարտը
Mobile ID SIM քարտը SIM քարտի վրա հիմնված թվային նույնականացման միջոց է, որը թույլ է տալիս օգտվել պետական և մասնավոր էլեկտրոնային ծառայություններից՝ ներառյալ անձի նույնականացում, թվային ստորագրություն, առցանց հաստատում և այլն։
Հիշեցում
Mobile ID SIM քարտը կարևոր նախապայման է՝ Հայաստանում թվային ծառայություններից լիարժեք օգտվելու համար։
Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունը հասանելի է տարեկան 3000 ՀՀ դրամով։ Վճարման պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.ekeng.am/hy/payments?fbclid=IwY2xjawLstURleHRuA2FlbQIxMABicmlkETFrREV5S1VCVEM4dk9YSnRFAR7nmnCtYz_sQDDJLYo29FaC5XuryUK99R6LkWFUTGcZ7ESmKAoXItzM-WBMTg_aem_z4ty-dXJU10LNQFLnrPxvw

