Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին

Տվյալների համաձայն՝ նավերից մի քանիսը մեկնել են Իրաքի նավահանգիստներից, իսկ առնվազն մեկը՝ Իրանից։

Վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ յոթ նավ է անցել Հորմուզի նեղուցով։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նավերի տեղաշարժի հետևման տվյալներին։

Նշվում է, որ խոսքը հիմնականում բեռնատար նավերի մասին է, և այս ցուցանիշը համապատասխանում է վերջին օրերին արձանագրվող ցածր ակտիվությանը։

Տվյալների համաձայն՝ նավերից մի քանիսը մեկնել են Իրաքի նավահանգիստներից, իսկ առնվազն մեկը՝ Իրանից։

Տեղեկությունը հիմնված է Kpler հարթակի նավերի հետևման տվյալների և Syn Max ընկերության արբանյակային վերլուծության վրա։

Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգակիրների մատակարարման կարևորագույն ուղիներից մեկն է, և դրա ակտիվության ցանկացած փոփոխություն անմիջապես ազդում է նավթի շուկաների վրա։