Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին․ Չինաստանի ԱԳՆ
Լուրեր |
Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Հորմուզի նեղուցում ստեղծված լարվածությունը հարվածել է ապրանքների և էներգակիրների փոխադրման միջազգային առևտրային ուղիներին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է China Daily-ն։
«Հորմուզի նեղուցում և դրան հարող ջրատարածքում տիրող լարվածությունը հարվածել է ապրանքների և էներգակիրների փոխադրման միջազգային առևտրային ուղիներին, ինչպես նաև խաթարել է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տիրող խաղաղությունն ու կայունությունը», – նշել է Լին Ցզյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել լարվածության հետագա էսկալացիայից և թույլ չտալ, որ տարածաշրջանային անկայունությունը բացասաբար ազդի համաշխարհային տնտեսական զարգացման վրա։
Իրանի շուրջ հակամարտության սրման ֆոնին գրեթե դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարման հիմնական երթուղին է։
Միևնույն ժամանակ, անվտանգության ռիսկերի աճի պատճառով ապահովագրական ընկերությունները սկսել են բարձրացնել սակագները և վերանայել ապահովագրական ծածկույթի պայմանները, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում էներգակիրների միջազգային առևտրի վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53 -
Անն Հեթուեյը PEOPLE-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը
2026/04/22/ 12:50 -
Իրանը հերքում է Ադրբեջանում Իսրայելի դեմ գործողությունների պատրաստման մասին պնդումները
2026/04/22/ 12:41 -
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․