Honda-ն պատրաստվում է Japan Mobility Show 2025-ին՝ նոր սերնդի մոդելներով
Լուրեր |
Japan Mobility Show 2025 ցուցահանդեսը կբացվի Տոկիոյում հոկտեմբերի 29-ին։
Ցուցադրությանը Honda-ն արդեն ներկայացրել է իր առաջին թիզերները։ Նկարում երևում են ինը ուրվագիծ, որոնցից մի մասը արդեն հայտնի է հանրությանը, սակայն մի քանի նոր մոդել ընկերությունը պահում է գաղտնի։
Honda-ն պաշտոնապես հաստատել է Honda 0 Series Saloon և SUV էլեկտրական մոդելների մասնակցությունը։ Դրանք նոր սերնդի մեքենաներ են, որոնց թողարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Նախ առաջինը սերիական արտադրության դուրս կգա քրոսովերը, որի արտադրությունը կազմակերպվելու է Օհայոյում։ Թիզերում դրանց կողքին նկատվում է նաև երրորդ ուրվագիծը, ինչը վկայում է, որ Honda-ն կարող է պատրաստել ևս մեկ նոր էլեկտրամոբիլ։
Շոուի գլխավոր դեբյուտը լինելու է վերածնված Honda Prelude-ի սերիական տարբերակը։ Նկարում երևում են երկու կուպե, ինչը հարցեր է առաջացնում։ Երկրորդ տարբերակը կարող է լինել Sports Style, կամ սև տանիքով և լրացուցիչ հագեցվածությամբ ON Limited Edition, իսկ հնարավոր է նաև այն խորհրդավոր Prelude Type R-ը, որի մասին վաղուց խոսակցություններ կան։
Հավաստիացվել է նաև Honda N-One e: էլեկտրական մոդելի ցուցադրությունը։ Այն առաջին անգամ ցուցադրվել էր մեկ ամիս առաջ։ Հնարավոր է նաև, որ ներկայացվի սպորտային տարբերակ, որը մոտ է Super EV պրոտոտիպին։ Ճապոնական մամուլը սպասում է նաև Vezel e:HEV RS քրոսովերի և հիբրիդային CR-V e:HEV մոդելի շնորհանդեսին, որը դեռևս հասանելի չէ Ճապոնիայում։
Ավտոմեքենաներից բացի, Honda-ն Տոկիոյում կցուցադրի յոթ նոր մոտոցիկլ։ Դրանց շարքում առանձնանալու են էլեկտրական CUV e:-ն և Rebel 1100 S կրուիզերը, որն ունի ավտոմատ DCTփոխանցման տուփ։ Ներկայացվելու են նաև էներգետիկ սարքավորումներ և նույնիսկ ինքնաթիռ։ Ցուցասրահում կլինի HondaJet Elite II բիզնես-ջեթի լիաչափ սրահի մոդելը։
Honda-ն մանրամասները կբացահայտի աստիճանաբար։ Հաջորդ թարմացումը սպասվում է սեպտեմբերի վերջին։ Սա նշանակում է, որ մինչև ցուցահանդեսի բացումը ընկերությունը դեռ շատ անակնկալներ ունի իր երկրպագուների համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․