Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող հնագիտական պեղումները շարունակվում են։
ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ անապատ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ տեսանելի է դարձել 1748-1749 թվականներով թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։
Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը։
«Դրանց նպատակն է նոր տվյալներ ստանալ հուշարձանի վերաբերյալ և հստակեցնել Անապատ եկեղեցու վերականգնման նախագծի լուծումները»,-տեղեկացրին ՊՈԱԿ-ից։


