Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ
Լուրեր |
Տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից 2024 թվականը Շիրակի մարզի «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ի պաշտոնե ունենալով հիշյալ կազմակերպության գույքը՝ ներառյալ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություններ, 2023 թվականի ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը՝ իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր 485,000 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ 2023 թվականին հիշյալ անձը ջեռուցման սեզոնային բանվորի հաստիքին է գրանցել աշխատողի, ով չի իրականացրել տվյալ հաստիքով սահմանված պարտականությունները, սակայն տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղյակ լինելով այդ մասին, հանձնարարել է վճարել աշխատավարձ:
Բացի այդ, 2023 թվականին նույն դպրոցի տնտեսվարի հաստիքին է նշանակել մեկ այլ անձի, ով իր աշխատանքային պարտականությունները սկսել է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից: Դպրոցի տնօրենը, տեղեկացված լինելով վերը նշվածի մասին, հանձնարարել է նախորդող չորս ամիսների համար վճարել աշխատավարձ՝ այդ կերպ կատարելով 404.000 ՀՀ դրամի հափշտակություն։
Միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․