Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել փոփոխել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքները։
Ըստ կայացված որոշման՝
Քաղաքականության տոկոսադրույքը (վերաֆինանսավորման տոկոսադրույք) բարձրացվել է 0.25 տոկոսային կետով և սահմանվել 6.75%:
Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը (ԿԲ կողմից տրամադրվող) սահմանվել է 8.25%:
Ներգրավվող միջոցների տոկոսադրույքը (ԿԲ կողմից բանկերից ներգրավվող) սահմանվել է 5.25%:


