ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի։
Նոր հարթակի նպատակն է ձևավորել սպորտային կառույցների և կազմակերպությունների, դրանց պահպանման համար կատարվող բյուջետային ծախսերի, ինչպես նաև կառավարության կողմից պրոֆեսիոնալ և մասսայական սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերի միասնական տեղեկատվական շտեմարան։
Տվյալների միասնական բազան հնարավորություն կտա գնահատել արդեն իրականացված ծրագրերը և դրանց արդյունքների հիման վրա որոշումներ ընդունել հետագա ծրագրերի վերաբերյալ։
Նախագծի իրականացման համար կհատկացվի 20,4 մլն դրամ (մոտ 55 հազար դոլար)։ Հարթակը կստեղծվի ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։


