ABNews

ՀՀ-ին կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է

Լուրեր | 2026/08/05 12:20

ՀՀ-ին կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջներով։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են:

Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասերի կառուցապատման իրավունքը կդադարեցվի, «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը