ABNews

ՀՀ-ի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են 10%, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում

Լուրեր | 2026/06/26 11:11

ՀՀ-ի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են 10%, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կազմում է 10%։ Այս մասին հունիսի 26-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Երկամյա դադար՝ ֆինանսավորման մեջ Ռուս բարձրաստիճան դիվանագետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ պաշտոնական Երևանը տևական ժամանակ է, ինչ հրաժարվում է կատարել իր կանոնադրական ֆինանսական պարտավորությունները։

«Այդ 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, այն արդեն երկու տարի է չի վճարում», - հայտարարել է Վասիլևը։

Իրավիճակի նախապատմությունը Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները սառեցման փուլ են թևակոխել 2022-2023 թվականների սահմանային էսկալացիաներից հետո, երբ պաշտոնական Երևանը կազմակերպությանը մեղադրեց դաշնակցային պարտավորությունները չկատարելու և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիային հստակ քաղաքական գնահատական չտալու մեջ։ Դրանից հետո Հայաստանը բարձր մակարդակով բոյկոտում է ՀԱՊԿ նիստերն ու համատեղ զորավարժությունները, իսկ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Երևանը ձեռնպահ կմնա կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

ՌԴ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունն առաջին պաշտոնական հստակեցումն է առ այն, թե կոնկրետ որքան է կազմում Հայաստանի չվճարած ֆինանսական պարտավորության չափը կառույցի ընդհանուր բյուջեում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը