ՀՀ անձնագրեր տպագրող 6 սարք է գնվել 10–ի փոխարեն. յուրաքանչյուրի գինը 10 մլն դրամ է
Լուրեր |
ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության համար նախատեսված սարքավորումները 2021 թվականից բազմիցս վերանորոգվել են, սակայն երբևէ չեն թարմացվել։
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշեց 60 մլն դրամ հատկացնել ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի տպագրության համար անհրաժեշտ սարքեր ձեռք բերելու համար։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության համար նախատեսված սարքավորումները (շահագործվում է 10 հատ, որոնցից 3-4-ը տպագրում են ոչ որակյալ) 2021 թվականից բազմիցս վերանորոգվել են, սակայն երբևէ չեն թարմացվել։
Տպիչներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչի արդյունքում ցանկացած խափանման դեպքում դրանք այլևս հնարավոր չի լինի վերանորոգել, որի հետևանքով կդանդաղի անձնագրերի տպագրման ամենօրյա աշխատանքային տեմպը:
2025–ին նախատեսվել է ձեռք բերել «DILETTA 900i» գունավոր կամ լյումինեսցենտ գունավոր անձնագրեր տպագրող 10 սարք, յուրաքանչյուրը 6 000 000 դրամ արժեքով (10 հատ x 6 000 000 դրամ = 60 000 000դրամ):
Սակայն գնման գործընթացները հայտարարվել են չկայացած, այն պատճառով, որ հայտերից ոչ մեկը չի համապատասխանել հրավերի պայմաններին, մասնավորապես՝ մասնակիցների կողմից ներկայացվել է նախահաշվային գնից բարձր գին, մասնակիցներն առաջարկել են մեկ միավորի համար առնվազն 10 000 000 դրամ:
Ելնելով վերոգրյալից՝ հաշվի առնելով սարքերի խիստ կարևորությունը, անհրաժեշտ է կատարել փոփոխություններ՝ «DILETTA 900i» տպիչ սարքերի քանակը նվազեցնել 4-ով և մեկ միավորի արժեքը սահմանել 10 000 000դրամ (6 հատ x 10.000.000 դրամ = 60.000.000 դրամ)։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․