ABNews

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Լուրեր | 2026/09/17 10:57

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին Կանադայում նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 35-րդ տարեդարձին:

Միջոցառումների ծրագիրը.

  • Նիագարայի ջրվեժ. Երեկոյան ժամը 22:00-ին (10 p.m.) համաշխարհային ճանաչում ունեցող ջրվեժը կլուսավորվի Հայաստանի պետական դրոշի եռագույնով: Դեսպանությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է ներկա գտնվել այդ խորհրդանշական իրադարձությանը:

  • Օտտավայի քաղաքապետարան. Նույն օրը քաղաքապետարանի առջև կբարձրացվի ՀՀ դրոշը:

  • Օտտավայի քաղաքային նշան (Ottawa Sign). Քաղաքի խորհրդանիշ համարվող նշանը նույնպես կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը