Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից տեղեկացնում են, որ պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են, որի հետևանքով Հանձնաժողովի անունից տեղադրվել են մեկնաբանություններ, նաև փորձեր են կատարվել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։
Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։ Հանձնաժողովը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։


