ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է 125 մլն դրամի էլեկտրաէներգիա

Այսպիսով, երեք ամիսների ընթացքում խնայվել է ավելի քան 2,5 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։

2026 թվականի առաջին եռամսյակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում սեփական կարիքների համար սպառվել է շուրջ 4,86 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։

Այս մասին հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում սպառումը կազմել էր շուրջ 7,38 մլն կՎտ.ժամ։

Այսպիսով, երեք ամիսների ընթացքում խնայվել է ավելի քան 2,5 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։

Ֆինանսական արտահայտությամբ դա կազմում է ավելի քան 125 մլն դրամ։

Պետրոսյանը նաև նշել է, որ նախկինում այդ տարբերությունը կարող էր պայմանավորված լինել ոչ թե իրական սպառմամբ, այլ հաշվառման հնարավոր խեղաթյուրումներով։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններն արդեն տեղեկացված են հնարավոր խախտումների մասին։