Հայտնաբերվել է 447 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Լուրեր |
Սեպտեմբերի 8-15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5348 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 208 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 235 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1320, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 541, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 366, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 401 և 1546 այլ իրավախախտում։
140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 133-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 78-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 106-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 96 անձ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13334 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 255 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 239 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 432, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։
Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 3612, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 158, վարելու ընթացքում ծխելու՝ 451, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 631, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 72, արագության գերազանցման՝ 2109 և 3328 այլ իրավախախտում։
408 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 877-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 740-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 36 բեռնատար, 226-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 29 անձ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․