ABNews

Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին

Լուրեր | 2026/08/14 09:56

Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։

Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը