ABNews

Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Էկոնոմիկայի նախարար

Լուրեր | 2026/06/24 14:46

Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ու ժամանակավոր հավատարմատարներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հայկական արտադրանքը՝ եվրոպական բարձր ստանդարտներով Բանակցությունների առանցքային թեմաներից է եղել հայկական ապրանքների արտահանման հնարավորությունների ընդլայնումն ու առևտրային ընթացակարգերի դյուրացումը։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ տեղական արտադրանքն իր որակով լիովին մրցունակ է Եվրոպայում։

«Հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Պետական աջակցություն և երկարաժամկետ գործընկերություն Նախարարի խոսքով՝ այսօր բազմաթիվ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն մեծացնել արտահանման ծավալները դեպի ԵՄ, այլև եվրոպացի գնորդների հետ հաստատել երկարաժամկետ, կայուն գործընկերային հարաբերություններ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դեպի Եվրոպական միություն և այլ երկրներ արտահանման խթանմանն ուղղված պետական աջակցության գործիքակազմին ու ընթացիկ ծրագրերին։ Նախարար Պապոյանը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը