ABNews

Հայաստանը կունենա նոր կենսաչափական անձնագիր․ հայտնի է դիզայնն ու ներդրման ժամկետը

Լուրեր | 2026/04/28 06:57

Հայաստանը կունենա նոր կենսաչափական անձնագիր․ հայտնի է դիզայնն ու ներդրման ժամկետը

Վարչապետի խոսքով՝ նոր անձնագիրը «արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր կենսաչափական անձնագրի նախագիծը՝ հրապարակելով տեսանյութ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ։

Վարչապետի խոսքով՝ նոր անձնագիրը «արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը»։

Նշվել է, որ նոր նմուշի կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը շրջանառության մեջ կմտնեն 2026 թվականի աշնանից։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող համակարգը չի համապատասխանել միջազգային չափանիշներին։

«Մեր նպատակն է փաստաթղթերը համապատասխանեցնել ICAO-ի 9303 միջազգային ստանդարտին, որպեսզի դրանք լինեն տեխնոլոգիապես արդիական և ճանաչելի սահմաններում»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ նոր համակարգը կբարձրացնի քաղաքացիների շարժունակությունն ու կդյուրացնի սահմանային գործընթացները։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը կարևոր է նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի համար։

Նա նշել է, որ նպատակն է հասնել նրան, որ ՀՀ քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան ճանապարհորդել ԵՄ երկրներ։

Նոր կենսաչափական անձնագիրը կունենա կարմիր գույն, որը, ըստ վարչապետի, միջազգային պրակտիկայում լայն տարածում ունի։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը