Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների նոր համակարգ
Լուրեր |
Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից։
Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրման մասին օրենսդրական փաթեթը։
Նախարարը նշեց, որ նախագծով ստեղծվում է ամբողջական և փուլային մեխանիզմ, որը կապահովի, որ յուրաքանչյուր անձ համարվի պատշաճ ծանուցված՝ անկախ այն հանգամանքից՝ ծանուցումը փաստացի ստացե՞լ է, թե՞ ոչ։
«Ֆիզիկական անձանց համար գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ մուտք կիրականացվի խիստ նույնականացման միջոցով։ Եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Եթե երեք օրվա ընթացքում մուտք չկատարի, ծանուցումը ավտոմատ կերպով կհասցվի հիբրիդային փոստով՝ անձի հաշվառման հասցեով։ Եթե դա ևս չհասցվի կամ անձը հրաժարվի ստանալ նամակը, ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և տեղադրվելուց յոթ օր անց անձը համարվելու է պատշաճ ծանուցված»,-ներկայացրեց Գալյանը։
Նախարարը նշեց, որ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ծանուցման հարթակ է ընտրվել Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը, որտեղ նրանք ստանալու են ծանուցումներ ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաև այլ պետական մարմիններից։ Այդ դեպքում էլ ծանուցումը տեղադրվելուց երեք օր անց համարվելու է պատշաճ ստացված։
Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա տեխնիկական մանրամասները՝ պաշտոնական հարթակները, էլեկտրոնային հասցեները և մեխանիզմները, սահմանվելու են կառավարության որոշմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագիծը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։
«Տիկին Գալյանը նաև նշեց, որ դե ֆակտո տարբերակ էլ չի մնում՝ բոլոր հնարավոր ձևերով մարդը ծանուցված է լինելու։ Մինչ այս հաճախ բախվում էինք իրավիճակների, երբ մարդը փաստացի ծանուցված էր լինում, բայց պետությունը չէր կարողանում դա իրավականորեն ապացուցել։ Այս համակարգը լուծում է այդ խնդիրը»,- եզրափակեց Փաշինյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կանադայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
2026/04/24/ 13:13 -
«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա»․ Լիբանանի նախագահ
2026/04/24/ 12:51 -
ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
2026/04/24/ 12:48 -
«Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը»․ Պուտին
2026/04/24/ 12:40 -
Թրամփը չի բացառել բենզինի բարձր գների պահպանությունը Իրանի շուրջ իրավիճակի պատճառով
2026/04/24/ 12:04 -
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
2026/04/24/ 12:03 -
Հունաստանը կդադարի լինել եվրոգոտում ամենաբարձր պարտք ունեցող երկիրը
2026/04/24/ 11:59 -
Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներին
2026/04/24/ 11:40 -
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ