ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում պաշտոնապես աշխատողների թվաքանակը կազմել է 826,986 մարդ (218,702 պետական և 608,284 ոչ պետական)։ 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4.2% աճ։
Ինչու է դա կարևոր. Աշխատաշուկայի ինստիտուցիոնալ պատկերը ցույց է տալիս, որ զբաղվածության հիմնական բեռը կրում է մասնավոր (ոչ պետական) հատվածը, որտեղ կենտրոնացած է աշխատողների շուրջ 73.5%-ը։ Զբաղվածության ամենախոշոր ոլորտներն են առևտուրը, կրթությունը և մշակող արդյունաբերությունը։
Աշխատողների թվաքանակի բաշխվածությունը (օգոստոս 2026թ.).
Ընդհանուր ցուցանիշներ.
Ընդհամենը. 826,986 (+4.2% YoY)։
Պետական հատված. 218,702 աշխատակից։
Ոչ պետական հատված. 608,284 աշխատակից։
Թոփ 5 խոշորագույն ոլորտները.
Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների/մոտոցիկլների նորոգում. 141,981 (բոլորը ոչ պետական)։
Կրթություն. 122,548 (110,577 պետական, 11,971 ոչ պետական)։
Մշակող արդյունաբերություն. 96,885 (բոլորը ոչ պետական)։
Առողջապահություն և սոցիալական սպասարկում. 57,777 (27,738 պետական, 30,039 ոչ պետական)։
Կացության և հանրային սննդի կազմակերպում. 47,975 (բոլորը ոչ պետական)։
Առանցքային այլ ոլորտներ.
Տեղեկատվություն և կապ. 46,244 (ՏՏ ոլորտում՝ 34,808, որից 34,358-ը՝ ոչ պետական)։
Շինարարություն. 46,033 (43,818 ոչ պետական)։
Պետական կառավարում և պաշտպանություն. 41,257 (բոլորը պետական)։
Մասնագիտական/գիտական գործունեություն. 32,772 (գիտական հետազոտություններում՝ 6,547)։
Ֆինանսական և ապահովագրական. 27,348 (26,495 ոչ պետական)։
Հանքագործական արդյունաբերություն. 13,864 (բոլորը ոչ պետական)։
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն. 14,431 (13,275 ոչ պետական)։


