ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն, դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին, հայտնում են ՏԿԵՆ-ից։
Քննարկումների թեման. Կողմերը քննարկել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ երկու երկրներում ընթացող էներգետիկ անցման և կայուն էներգետիկ համակարգերի ձևավորման գործընթացները։
Կողմերի դիրքորոշումը. Նարեկ Ապիտոնյանն ընդգծել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության առանցքային ուղղություններից է, որտեղ կարևորվում է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը։
Ինչու է դա կարևոր Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները և համատեղ աշխատանք տանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ բացահայտելով երկկողմ գործընկերության նոր հնարավորություններ։


