Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել. նոր թվեր և դինամիկա
Լուրեր |
2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5,411,591.6 մլն դրամ:
2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5,411,591.6 մլն դրամ, որը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13%-ով կամ 620,750.8 մլն դրամով:
Արտաքին պարտքը կազմել է 2,669,680.1 մլն դրամ՝ 9.8%-ով աճելով 2024թ.-ի ցուցանիշի համեմատ: Արտաքին պարտքի մեծ մասը ՀՀ կառավարությանն է պատկանում (2,468,813.2 մլն դրամ), իսկ Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 200,866.9 մլն դրամ:
Ներքին պարտքը կազմել է 2,741,911.5 մլն դրամ, որից 2,511,767.2 մլն դրամը ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են, 205,914.6 մլն դրամը՝ արտարժութային պարտատոմսերը, իսկ 24,229.7 մլն դրամը ներքին երաշխիքները: Ներքին պարտքն աճել է 16.2%-ով կամ 382,999.3 մլն դրամով:
Եթե փոխարժեքը հաշվի առնենք 383.84 դրամ/ԱՄՆ դոլար, ապա Հայաստանի պետական պարտքը կազմում է 14.1 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքինը՝ 6.96 մլրդ, ներքինը՝ 7.1 մլրդ դոլար: 2024թ.-ի հուլիսի վերջի համեմատ պարտքը աճել է 14.3%-ով կամ 1,763.1 մլն դոլարով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․