ABNews

Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր․ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Լուրեր | 2026/09/03 11:24

Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր․ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի պահից ի վեր մենք փաստացի ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարել է Հատուկ հանձնարարություններով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվել է, սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը.

«Միևնույն ժամանակ մեր հասարակություններից ակնկալվում է, որ նրանք կնայեն այլ ապագայի: Սա իսկապես պատմական հնարավորություն է: Սակայն խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով: Խաղաղությունը պետք է տեսանելի և զգալի դառնա տեղերում, մարդկանց առօրյա կյանքում»,- նշել է Էլչին Ամիրբեկովը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը