ABNews

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, ստորագրվել է հուշագիր. ԱՄՆ պետքարտուղար

Լուրեր | 2026/06/04 13:27

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, ստորագրվել է հուշագիր. ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Իր ելույթում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և Վաշինգտոնի միջնորդական ջանքերին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է.

«Այն [հակամարտությունը] ոչ միայն ավարտվել է, այլև ավարտվել է երեկ իմ կողմից Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը ստեղծում է բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրին, հատկապես՝ Հայաստանին, հարգելով նրանց ինքնիշխանությունը, դրանից իրական օգուտներ քաղելու համար»։

Պետքարտուղարը հավելել է, որ ձևավորվող նոր տրանսպորտային կամ տնտեսական ուղին հիմնված է կողմերի անկախության ու տարածքային ամբողջականության հարգման վրա և կոչված է ապահովելու երկարաժամկետ տնտեսական զարգացում տարածաշրջանում։ Փոխըմբռնման հուշագրի իրավական կողմերի և TRIPP երթուղու կոնկրետ աշխարհագրական կառուցվածքի վերաբերյալ այլ մանրամասներ պաշտոնական ելույթի այս հատվածում չեն հստակեցվել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը