2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը
կազմել է 12․9 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի
համեմատ նվազել է 9․02 մլրդ դոլարով կամ 41․08%-ով։ Այս
մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ
ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 4․5 մլրդ դոլար։
2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 51․27%-ով կամ
4․7 մլրդ դոլարով։
Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1․7 մլրդ դոլար,
անկում՝ 10․98%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 1․3 մլրդ դոլար,
անկում՝ 69․91%։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 481․7 մլն դոլար,
աճ՝ 5․28%։ Հինգերորդ
տեղում է Գերմանիան է՝ 297․3 մլն դոլար, անկում՝ 5․29%։ Վեցերորդը
Իտալիան է՝ 295․6 մլն դոլար, աճ՝ 3․28%։ Յոթերորդը
ԱՄՆ-ն է՝ 239․4 մլն դոլար, անկում՝ 19․76%։ Ութերորդ
հորիզոնականում Իրաքն է՝ 229․9 մլն դոլար,
աճ՝ 72․68%։ Իններորդն
Վրաստանն է՝ 172․2 մլն դոլար, անկում՝ 17․9%։ Տասնյակը
եզրափակում է Ֆրանսիան՝ 150․2 մլն դոլար, աճ՝ 47․02%։
Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների
հետ առևտուրն նվազել է 49․11%-ով և կազմել 4․8 մլրդ դոլար,
որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4․7 մլրդ դոլար,
անկում՝ 49․87%։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 5․55%-ով և կազմել
1․6 մլրդ դոլար,
իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 40․46%-ով և կազմել
6․5 մլրդ դոլար։

