ABNews

Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման (տեսանյութ)

Լուրեր | 2026/09/15 15:07

Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման (տեսանյութ)

Ինչ է տեղի ունեցել․ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ձևավորման ավարտական փուլում գտնվող Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է անցնել միջազգային որակավորում։

Ինչու է դա կարևոր․ Որակավորում ստանալուց հետո թիմը հնարավորություն կունենա ներգրավվելու ինչպես Հայաստանում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներին, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, երկրից դուրս իրականացվող միջազգային մարդասիրական առաքելություններին։

Պատրաստվածության աստիճանը․

  • Վերապատրաստում․ Թիմի անձնակազմն անցել է մասնագիտական համապատասխան դասընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

  • Ինքնաբավություն․ Խումբն ապահովված է անհրաժեշտ լոգիստիկ, բժշկական գույքով, պարագաներով ու սարքավորումներով, ինչը թույլ է տալիս դաշտային պայմաններում ծավալել ինքնաբավ գործունեություն առնվազն 14 օր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը