ABNews

Հայաստանը ժամանակավոր արգելք է սահմանել տոմատի մածուկի ներմուծման վրա

Լուրեր | 2026/07/30 11:50

Հայաստանը ժամանակավոր արգելք է սահմանել տոմատի մածուկի ներմուծման վրա

Հայաստանը տոմատի մածուկիներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Սահմանափակումը գործելու է վեց ամիս ժամկետով։ Արգելքը տարածվում է նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից նշված ապրանքատեսակի վրա։

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է լոլիկի մածուկ ներմուծող տնտեսվարողների և տեղական հումքով լոլիկի մածուկ արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կարգավորելու անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ հայկական ծագման կարանտինային ապրանքների արտահանման և տարանցման վրա դրված սահմանափակումների պատճառով մրգերի ու բանջարեղենի, այդ թվում՝ ջերմոցային լոլիկի արտահանման ծավալները կրճատվել են։ Արդյունքում՝ արտահանվող ջերմոցային լոլիկի զգալի մասն այժմ իրացվում է ներքին շուկայում, ինչն էլ հանգեցնում է բաց դաշտում աճեցված լոլիկի պահանջարկի նվազմանը։

Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում տեղական արտադրության լոլիկի մածուկի վաճառքի ծավալները կավելանան, լոլիկի պահանջարկը կբարձրանա, ինչի շնորհիվ էլ կապահովվի աճեցված բերքի մթերումը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը