Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող են միջոցներ կիրառվել, մասնավորապես՝ բյուջեի հանդեպ երկու տարվա ընթացքում պարտք ունենալու դեպքում՝ այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը», - ասել է Զախարովան։

