ABNews

Հայաստանը երբեք 102-րդ ռազմական բազան դուրս բերելու հարց չի բարձրացրել. վարչապետ

Լուրեր | 2026/09/16 17:44

Հայաստանը երբեք 102-րդ ռազմական բազան դուրս բերելու հարց չի բարձրացրել. վարչապետ

«2018 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմական բազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ երբ Բիշկեկից վերադառնում էր Երևան, հաջորդ օրը տեսնում է, որ Ռուսաստանի նախագահը հայտարարել է՝ եթե Հայաստանն ուզում է, որ ռազմական բազան դուրս բերենք, դուրս կբերենք։

«Եվ դրանից հետո տեղի է ունենում բրիֆինգ, լրագրողներն ինձ այդ մասին հարցնում են, և ես էլ ասում եմ հետևյալը, որ Հայաստանը երբեք 102-րդ ռազմական բազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում չունի կենսական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։

«Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունն ուզում է պահպանել ռազմաբազան, պատրաստ ենք քննարկել։ Եվ սա եղել է ամբողջ պատմությունը, և ոչինչ ավել, ոչինչ պակաս»,- ասել է վարչապետը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը