Հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է. Միրզոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
Լուրեր |
Ընտրական գործընթացների ընթացքում առկա են նաև արտաքին և ներքին միջամտությունների ռիսկեր։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում հայտարարել է, որ Հայաստանը վերջին տարիներին անցկացրել է երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ստացել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճանաչում՝ որպես ազատ և մրցակցային։
Նախարարի խոսքով՝ այդ ընտրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների քաղաքական կամքը պետք է ամբողջությամբ և ճշգրիտ արտացոլվի ընտրական գործընթացում։
Միրզոյանը նշել է, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրություններ, որոնք դիտարկվում են որպես ժողովրդավարական գործընթացների շարունակականության և կայունության կարևոր փուլ։
ԱԳ նախարարի գնահատմամբ՝ ընտրական գործընթացների ընթացքում առկա են նաև արտաքին և ներքին միջամտությունների ռիսկեր։ Նա ընդգծել է, որ ժամանակակից միջավայրում որոշ դերակատարներ կարող են օգտագործել ֆինանսական, տեղեկատվական և մեդիա ռեսուրսներ՝ հասարակական վստահությունը խաթարելու և ընտրական գործընթացների վրա ազդեցություն գործելու նպատակով։
Միրզոյանը նշել է, որ առաջիկա ընտրությունների նախաշեմին այդպիսի ռիսկերը կարող են ավելանալ, ինչը ստեղծում է խոսքի ազատության ապահովման և ընտրական գործընթացների պաշտպանվածության միջև հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտություն։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մտադիր են արձագանքել այդ մարտահրավերներին բացառապես ժողովրդավարական մեխանիզմների միջոցով՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի շրջանակում։
ԱԳ նախարարը նշել է, որ նպատակն է ապահովել, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկվեն որպես ժողովրդավարական դիմակայունության ցուցիչ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ․ Time-ի նոր ցուցակը իրարանցում է առաջացրել
2026/04/16/ 14:56 -
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
2026/04/16/ 14:17 -
Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
2026/04/16/ 12:58 -
2025-ին Հայաստանում կառուցվել և նորոգվել է 504 կմ ճանապարհ
2026/04/16/ 12:56 -
Բրիտանիան չի ֆինանսավորի զորքերի տեղակայումը Ուկրաինայում
2026/04/16/ 12:54 -
Չինաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը 2025–2026 ֆինանսական տարում
2026/04/16/ 12:52 -
Արդարադատության ոլորտներում առկա խնդիրները մնում են չլուծված․ վարչապետ
2026/04/16/ 12:51 -
Իրանի կրթական համակարգը կաշխատի առցանց
2026/04/16/ 12:46 -
Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը. ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը
2026/04/16/ 12:43 -
Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը
2026/04/16/ 12:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․