Հարավկորեական ավտոշուկա է դուրս եկել Hyundai Palisade 2027 քրոսովերը։ Պահպանելով նախկին տեխնիկական հագեցվածությունը՝ նորույթը ստացել է երեք նոր համալրում։ Կորեայում մեքենայի գները սկսվում են 44.78 միլիոն վոնից։
Երեք նոր համալրումները
High Roof (Բարձր տանիք)
Սրահի ընդարձակություն. Տանիքի բարձրությունն ավելացվել է 240 մմ-ով՝ հասնելով 2005 մմ-ի։
Արտաքին տեսք. Առանձնանում է սև մոլդինգներով, նոր 21-դյույմանոց անիվային սկավառակներով և կախոցի կառավարման էլեկտրոնային համակարգով։
Հարմարավետություն. Համալրված է դուրս քաշվող ընթերցանության լամպերով և հետևի ուղևորների համար նախատեսված 21.4-դյույմանոց էկրանով։
VIP Package 2 (լրացուցիչ). Առաջարկում է 2-րդ շարքի բազմաֆունկցիոնալ կոնսոլ՝ անլար լիցքավորմամբ, սրահի ուլտրամանուշակագույն (UV) ստերիլիզացում, օդամաքրիչ, տաքացվող ու սառեցվող բաժակակալներ և պրեմիում գորգեր։
Black Ink
Ստեղծվել է Calligraphy տարբերակի հիման վրա։
Առանձնանում է ամբողջությամբ սև թափքով և սրահի թարմացված հարդարմամբ։
XRT
Նախատեսված է արտաճանապարհային (off-road) ընդլայնված հնարավորությունների համար։
Ներառում է Bose աուդիոհամակարգ, 20-դյույմանոց անիվներ, 2-րդ շարքի օդափոխվող նստատեղեր և տանիքի բեռնակիր։
Տեխնոլոգիաներ և անվտանգություն
Palisade 2027-ի բոլոր տարբերակներն ստանդարտ հագեցված են.
12.3-դյույմանոց թվային գործիքային վահանակով,
Համայնապատկերային կոր էկրանով,
Նավիգացիոն տվյալներով աշխատող խելացի կրուիզ-կոնտրոլով,
Մայրուղով երթևեկելու օգնականով (HDA),
Կույր գոտիների վերահսկմամբ բախումների կանխարգելման համակարգով։


