ABNews

ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին

Լուրեր | 2026/08/11 10:03

ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին

ՀԱՊԿ Կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի բոլոր կողմերի, այդ թվում՝ ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորման հարցում յուրաքանչյուր անդամ պետության պարտականության կողմից

ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Կազմակերպության անդամներից որևէ մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ պատկանում է Հավաքական անվտանգության խորհրդի (ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությանը, որն իրավունք ունի նման որոշումներ ընդունել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա (ձեր հարցին վերաբերող նորմերը պարունակվում են մասնավորապես դրա 20-րդ և 25-րդ հոդվածներում): Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին»,- ասել է Գալուզինը՝ պատասխանելով պարտավորությունների չկատարման մասին կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկման վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի բոլոր կողմերի, այդ թվում՝ ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորման հարցում յուրաքանչյուր անդամ պետության պարտականության կողմից:

«Երևանի հրաժարվելը կազմակերպության աշխատանքին մասնակցելուց և դրա բյուջեի մասին ամենամյա որոշումների չստորագրումը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, բայց չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները ազգային վճարը ժամանակին փոխանցելու վերաբերյալ»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը:

«Ելնելով ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքից՝ ցանկացած միջազգային կազմակերպությունում այդ դեպքի համար կան հիմնարար փաստաթղթերով նախատեսված ընթացակարգեր: ՀԱՊԿ-ը բացառություն չէ», - ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը