ABNews

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

Լուրեր | 2026/08/25 11:38

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում չի համագործակցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա»,-ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։

Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ համապատասխան ոլորտներում համագործակցությունը Երևանի հետ իրականացվում է երկկողմ ձևաչափով։

«Առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը, մասնավորապես, նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով», - ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքերը ՀԱՊԿ-ում, կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է, և ինքն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից։

Ի պատասխան` Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը