Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիա․ Մատենադարանում տեղի կունենա պանելային քննարկում
Լուրեր |
Հյուրերի շարքում կլինեն տեղական, միջազգային հաստատությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։30-ին, «Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում Թարգմանիչների միջազգային օրվա առթիվ տեղի կունենա պանելային քննարկում՝ «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում» խորագրով։
Պանելային քննարկմանը կմասնակցեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ թարգմանիչներ Արտաշես Էմինը և Լիլիթ Սիմոնյանը։
Պանելային քննարկման մոդերացիան կիրականացնի սոցիալական ազդեցության փորձագետ և գրական թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանը։
Հյուրերի շարքում կլինեն տեղական, միջազգային հաստատությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
Անցած տարի նույն օրը՝ սեպտեմբերի 30-ին, ՀԹՀԱ-ն նշեց Թարգմանության միջազգային օրը Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումնասիրելով թարգմանչի դերը» խորագրով պանելային քննարկմանը մասնակցել են ՀԹՀԱ անդամ համընթաց թարգմանիչներ Խաչատուր Ադումյանը, Քրիստինե Սողիկյանը, Վլադիմիր Տեր-Ղազարյանն ու Ֆենյա Եփրեմյանը:
Միջոցառումը լուսաբանելու համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել՝ գրելով [email protected] էլ․հասցեին կամ զանգահարելով +374 77731362 հեռախոսահամարին։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․