Գյումրու բնակչի տան զննությամբ հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված
Լուրեր |
Խուզարկությամբ վերցվել է ավելի քան 6,5 գրամ զանգված ունեցող երեք փաթեթ:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդ իր մոտ և տանը պահում է մեծ քանակությամբ մարիխուանա, որից պատրաստում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, այն օգտագործում անձամբ ու նաև իրացնում։
Օգոստոսի 26-ին ժամը 18.30-ին, Տիմիրյազևի փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Շկոդա» մակնիշի մեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին 40-ամյա տղամարդու հարևանները նույն փողոցի բնակիչ 37 և 48 տարեկան տղամարդիկ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
37-ամյա վարորդը հայտնեց, որ ավտոմեքենայում ունի «խիմկա» տեսակի թմրանյութ։ 15 րոպե անց Տիմիրյազևի փողոցում ձերբակալվեց նաև 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, նաև` երեք փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 6,5 գրամ զանգվածներով։ Նա հայտնեց, որ փաթեթներում «խիմկա» տեսակի թմրամիջոց է։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա նույն թմրամիջոցից հյուրասիրելու եղանակով իրացրել է ընկերոջը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 40-ամյա տղամարդու տան զննությամբ բակում հայտնաբերվեց մարիխուանայով լցված երեք արկղ՝ ընդհանուր 3 կիլոգրամ 700 գրամից ավելի քաշով, նաև` «խիմկա» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված իրեր ու պարագաներ:
Օգոստոսի 27-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն զանգվածով մեկ փաթեթ և մոխրագույն հետքերով կաթուցիչ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․