Գյուղատնտեսական վարկերն ու լիզինգները չեն համարվի եկամուտ․ ում է վերաբերում փոփոխությունը և ինչ կտա այն տնտեսվարողներին
Լուրեր |
Կարգավորումները նախատեսվում է կիրառել գյուղատնտեսության ոլորտի շահութահարկ վճարողների համար՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կառավարության նիստում 2025 թվականի հոկտեմբերի 30-ին հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բարելավել գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների հարկային միջավայրը:
Նախագծով սահմանվել է, որ պետության կողմից ֆինանսավորվող՝ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերի (կամ լիզինգի) գումարները, ինչպես նաև դրանց մասով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման համար տրամադրվող գումարները, շահութահարկ վճարողների համար չեն համարվի եկամուտ, իսկ այդ գումարների հաշվին կատարված ծախսերը չեն համարվի ծախս: Այս փոփոխությունները նախատեսվում է կիրառել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել գյուղատնտեսության ոլորտի շահութահարկ վճարողների համար՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։
Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1500-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով։ Օրինագիծն ընդունվելուց հետո, պետական աջակցության գումարների գծով արտոնյալ հարկային կարգավորումները կկիրառվեն նաև 2024 թվականի տարեկան ֆինանսական արդյունքներով արդեն իսկ շահութահարկ վճարած տնտեսվարողների նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ