Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում որոշում է ընդունել քաղաքացիների որոշակի խմբերի համար սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին: Հարկային պարտավորություններից ազատման ընդհանուր ծավալը կազմում է 58,122,686 դրամ (շուրջ $160,000):
Ինչու է դա կարևոր. Որոշումը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի պաշտպանության ժամանակ զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին:
Ովքեր կօգտվեն արտոնություններից.
Զոհվածների ընտանիքները. Հայաստանում և Արցախում պատերազմական գործողությունների, մարտական պարտականությունների կատարման կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամները:
Հաշմանդամություն ունեցող անձինք. Մարտական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքները:
Անհայտ կորածներ և գերեվարվածներ. Հայաստանի պաշտպանության, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքների ընթացքում գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված անձինք և նրանց ընտանիքների անդամները:


