ABNews

ԳԹԿ-ն հրապարակել է 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունների ժամանակացույցը

Լուրեր | 2026/08/19 14:31

ԳԹԿ-ն հրապարակել է 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունների ժամանակացույցը

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ ժամը 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

Օգոստոսի 20

Ժամը 10:00-ին

  • 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

  • 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

Ժամը 13:00-ին

  • 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»

  • 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»

Օգոստոսի 21

Ժամը 10:00-ին

  • 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»

  • 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»

Ժամը 13:00-ին

  • 9-րդ դասարան՝ Էսսե:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը