GTB Holdings-ը փետրվարի 21-ին մեկնարկած Ժամանակակից երաժշտության փառատոնի ռազմավարական գործընկերն է։ Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և GTB Holdings ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Տեր-Ղազարյանը։
Հուշագրով Սիմֆոնիկ նվագախումբը և GTB
Holdings ընկերությունը համատեղում են ջանքերը՝ ուղղված հայ դասական և ժամանակակից
կոմպոզիտորական դպրոցի, դրա ավանդույթների ժողովրդականացմանը, ժառանգության
պահպանմանը և ճանաչման ընդլայնմանը հայ և արտասահմանյան ունկնդրի շրջանում:
Համագործակցության հուշագիրը միտված է հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության
թվայնացմանը, միջազգային հանրահռչակմանն ու պահպանմանը։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է բիզնեսի աջակցությունը մշակույթի
ոլորտին, հատկապես ժամանակակից երաժշտությունը հանրահռչակող փառատոնին, որի շուրջ
դժվար է համախմբել գաղափարակից գործընկերների․
«Ժամանակակից երաժշտության փառատոնն այն բարդ ուղղությունն է, որի մասին շատ չենք խոսում․ այն հեշտ հասկանալի և պոպուլյար երաժշտություն չի մատուցում։ Սակայն մենք հպարտ ենք, որ Սիմֆոնիկ նվագախումբը երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է այս փառատոնը, և կրկնակի հպարտ ենք, որ ունենք GTB Holdings ընկերության նման ռազմավարական գործընկեր։ Այս համագործակցությունը մեզ թույլ կտա ավելի մեծ նպատակներ սահմանել և առաջ գնալ»։
Նշենք, որ Ժամանակակից երաժշտության փառատոնը
հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ
դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու և
հանրահռչակելու առաքելությամբ։
*գովազդ

