Դիլիջանում մեկնարկել է Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի կարևոր բաղադրիչներից մեկի՝ Hyatt Regency Dilijan հյուրանոցի կառուցումը։ Green Rock-ի և Hyatt Hotels Corporation-ի համագործակցության արդյունքում Հայաստանում առաջին անգամ կբացվի Hyatt Regency բրենդի հյուրանոցը։
Ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կկազմի 160 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է ստեղծել ավելի քան 800 աշխատատեղ, իսկ հյուրանոցի շահագործումից հետո՝ ավելի քան 400 մշտական աշխատատեղ։
205 համար ունեցող հյուրանոցը և ժամանակակից կոնֆերանսային կենտրոնը, որը նախատեսված է ավելի քան 550 հյուրի համար։ Նախագծի հեղինակները նպատակ ունեն Դիլիջանը դարձնել միջազգային զբոսաշրջության և գործարար հանդիպումների նոր կենտրոն։
#գովազդ

