Նիստի օրակարգում ընդգրկված է 63 հարց, որից չի զեկուցվում 59-ը: Եվս երկու հարց գաղտնի է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին,
– «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,
– «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
– Անահիտ Սաֆյանին Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ նշանակելու մասին,
– «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գույքի օտարման գործարք իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին,
– Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին և այլ հարցեր։

