Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից չի զեկուցվում 31-ը:
Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցով գտնվում է Լեհաստանում։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
28. Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանելու մասին,
– Հայաստանի Հանրապետությունում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատելու մասին,
– «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
– «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնում իրականացնելու հնարավորություն ընձեռող ծառայության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր։

