Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27–ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին,

– Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին,

– Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատելու մասին և այլ հարցեր։