Կառավարության նիստի օրակարգում 17 հարց է, որից 15–ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որից չի զեկուցվում 15-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Աշխատանքային օրը տեղափոխելու մասին,

– Մարզիկներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

– Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,

– «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի շրջանակներում նախատեսված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրի (No. AA-012710)» ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր։