Կառավարությունում ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության նոր ինստիտուտ
Լուրեր |
Համակարգը պիլոտային փուլից հետո նախատեսվում է ամրագրել օրենսդրորեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է կատարողականի վրա հիմնված վարձատրության նոր ինստիտուտի ներդրման նպատակներն ու հիմնավորումները։
Վարչապետի խոսքով՝ նախաձեռնության առաջին նպատակը կառավարության գործունեության և ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացումն է։ Նա ընդգծել է, որ սա նաև 2018 թվականից որդեգրված «զրո կոռուպցիա» և «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է՝ ուղղված անբասիր և ազդեցություններից զերծ պետական պաշտոնյայի մոդելի ձևավորմանը։
Երկրորդ կարևոր հիմնավորումը պետական համակարգում աշխատանքի մրցունակության բարձրացումն է։ Փաշինյանի խոսքով՝ ներկայում նկատվում է որակյալ կադրերի արտահոսք պետական համակարգից դեպի մասնավոր հատված, իսկ մասնավոր հատվածից պետական համակարգ հրավիրված մասնագետները հաճախ չեն կարողանում ընդունել առաջարկները՝ ֆինանսական և այլ սահմանափակումների պատճառով։
Վարչապետը նաև անդրադարձել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների իրավունքների պաշտպանության խնդրին՝ նշելով, որ ապատեղեկատվության պայմաններում նրանք հաճախ չեն կարողանում արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները դատարաններում՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Նա նշել է, որ կան դեպքեր, երբ դատական ծախսերի միայն 10-20 տոկոսն է փոխհատուցվում՝ մեծ ֆինանսական բեռ դնելով պաշտոնյաների վրա։
Փաշինյանի խոսքով՝ բազմամիլիոն դրամների հայցերը պետական պաշտոնյաների դեմ որոշ դեպքերում գնահատվում են որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք, ինչի պայմաններում անհրաժեշտ է ապահովել պաշտոնյաների իրավական պաշտպանվածությունը։
Մեկ այլ գործոն վարչապետը համարել է առաջիկայում ակնկալվող խոշոր ներդրումները Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ ներդրումային ակտիվության աճը կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկերը, ինչի հետևանքով անհրաժեշտ է պետական համակարգը և պաշտոնյաներին պաշտպանել այդ ռիսկերից։
Վարչապետը նշել է նաև կրթության դերը՝ ընդգծելով, որ կրթվելը պետք է դառնա ապրելակերպ, իսկ վարձատրության նոր համակարգից օգտվող պաշտոնյաները պետք է միջոցներ ուղղեն իրենց մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Անդրադառնալով սեփական վարձատրությանը՝ Փաշինյանը նշել է, որ նախկինում երբեք չի օգտվել պարգևավճարների համակարգից, սակայն նոր ինստիտուցիոնալ համակարգի շրջանակում ստացել է ամսական մոտ 1.5 մլն դրամի վարձատրության ավելացում՝ պետական որոշման հիման վրա։ Նրա խոսքով՝ համակարգը պիլոտային փուլից հետո նախատեսվում է ամրագրել օրենսդրորեն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր