Ինչ են այսօր քննարկել Հայաստանի կառավարության նիստում
Լուրեր |
Կառավարության նիստ. ընդունված որոշումները
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը։
Խաղաղության հռչակագրի վերաբերյալ
Վարչապետը նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ նշելով, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը նոր փուլ է երկրի զարգացման օրակարգում։ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա աշխատանքները լինելու են կառուցողական և ստեղծագործ։
Ճանապարհաշինություն
Կառավարությունը հատկացրել է 9,6 մլրդ դրամ հանրապետության ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման համար։ Նախագծերի շրջանակում նախատեսվում է ավելի քան 115 կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում։ Մասնավորապես՝
-
Գյումրիից մինչև ՀՀ սահման տանող ճանապարհի 0,9 կմ հատվածի հիմնանորոգում,
-
Վեդի քաղաքով անցնող 3,8 կմ հատվածի հիմնանորոգում,
-
Արազափ – Արգավանդ 10 կմ հատվածի հիմնանորոգում,
-
Վանաձորում Վարդանանց փողոցի 2,3 կմ հատվածի հիմնանորոգում,
-
Սիսիան – Աշոտավան – Թասիկ 10 կմ հատվածի հիմնանորոգում և այլ ծրագրեր։
Ընդհանուր առմամբ՝ արդեն 2025 թվականին ասֆալտապատվել է 205 կմ ճանապարհ։
Էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիր
Բնակարանների և անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրի համար կառավարությունը հատկացրել է լրացուցիչ 3,5 մլրդ դրամ։ Ծրագրից օգտվել է 30 հազար շահառու, բանկերի կողմից տրամադրվել է 83 մլրդ դրամ վարկավորում։
Գույքի պետական գրանցման թվային գործիքակազմ
Հաստատվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրերի առցանց կնքում «ԵսԵմ» նույնականացման համակարգի միջոցով։ Համակարգը հնարավորություն կտա ինքնաշխատ գրանցել գնորդի իրավունքները և դադարեցնել վաճառողի իրավունքները։
Գյուղատնտեսական աջակցություն
Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսներին տրամադրվելիք աջակցությունը՝ 428,5 մլն դրամի չափով։ Օժանդակությունը կտրամադրվի անասնապահությամբ և բուսաբուծությամբ զբաղվող տնտեսություններին՝ ծախսերի փոխհատուցման ձևով։
Ներդրումային ծրագրեր
-
«Վելլար գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է Երևանում կառուցել շոկոլադի և հրուշակեղենի գործարան՝ 8 մլրդ դրամ ներդրմամբ։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել մինչև 900 աշխատատեղ։
-
«Ռոսե գարդեն» ՍՊԸ-ն Գեղարքունիքում կառուցելու է վարդերի ջերմոցային համալիր՝ 2,3 մլրդ դրամ ներդրմամբ։ Ծրագրով կստեղծվի 50 աշխատատեղ։
Համահայկական խաղերի մարզական ավան
Հաստատվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 23,3 հա տարածքում Համահայկական խաղերի մարզական ավանի կառուցման ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 20,9 մլրդ դրամ։ Նախատեսվում է ստեղծել շուրջ 1240 աշխատատեղ։
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարության հավանությանն են արժանացել մի շարք օրենսդրական նախագծեր․
-
«Պետական պարտքի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ՝ պետական պարտքի կառավարման նոր կարգավորումներով,
-
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման համար,
-
«Կլիմայի մասին» օրենքի նախագիծ՝ կլիմայական քաղաքականության իրականացման իրավական հիմքերի ստեղծման նպատակով։
Այլ որոշումներ
-
Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 603 անձնագիր (Դամասկոսում՝ 264, Հալեպում՝ 339)։
-
Հաստատվել է «Երևանի Էլեկտրատրանսպորտի» մասնաշենքերի հիմնանորոգման ծրագիրը՝ 955 մլն դրամ ընդհանուր արժեքով։
-
Հաստատվել է միջազգային ճանապարհային ցանցի մաս կազմող Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ցանկը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․