Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը:
Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15):
Նորաբաց մասնաճյուղը հագեցած է բանկային ժամանակակից լուծումներով,
Cash in/Cash out տերմինալներով, ինչպես նաև Ակբա բանկի acbaMax բանկոմատով։ Վերջիններիս
միջոցով բացի գումարի կանխիկացումից և մուտքագրումից, հնարավոր է համալրել բանկում
գործող ավանդային հաշիվները, մարել Ակբա բանկի, ինչպես նաև այլ բանկերի և վարկային
կազմակերպությունների վարկերը, կատարել տարադրամի փոխարկում, համալրել Ակբայում և այլ
բանկերում բացված բանկային հաշիվները, կատարել կոմունալ և 100+ այլ վճարումներ՝ խնայելով
ժամանակ։
«Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը,
ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղերը, հաճախորդներին առաջարկում են ոչ միայն բանկային
ծառայությունների լայն փաթեթ, այլև ժամանակակից և արագ լուծումներ, որոնք հասանելի
են մեկ վայրում։
Բացման կապակցությամբ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղում, մինչև դեկտեմբերի
31-ը ներառյալ, Amex Gold և Amex Blue տեսակի քարտերով
«Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում գործող «Հոմպլեքս» և IKEA վաճառասրահներում
վճարում կատարելու դեպքում տրամադրվելու է կրկնակի MR միավոր, իսկ Amex Cashback քարտով վճարում
կատարելու դեպքում՝ 2% Cashback։ Իսկ մասնաճյուղի առաջին 100 նոր ֆիզիկական անձ հաճախորդները,
ովքեր կակտիվացնեն acba digital հավելվածը,
կպատվիրեն և կակտիվացնեն Visa Digital կամ MC Digital
First թվային քարտերից որևէ մեկը, կստանան 5000 ՀՀ դրամ բոնուս։
Մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ապառիկ տեղում» վարկատեսակի
համար կգործեն հատուկ պայմաններ:
Մանրամասն՝ բանկի կայքէջում։
«Ակբան շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով
առավել սերտ կապ հաճախորդների և գործընկերների հետ։ Նորաբաց «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղի
գործարկմամբ Հայաստանում գործող մեր մասնաճյուղերի թիվը հասավ 66-ի։ Բանկի մասնաճյուղերի
լայնածավալ ցանցը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել մեր ծառայություններն ամբողջ
երկրի տարածքում՝ միաժամանակ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Հենց այս սկզբունքով
էլ շարունակելու ենք մեր ճանապարհը՝ մշտապես ուղղված առաջընթացին»,- նշել է Ակբա բանկի
գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Ակբա բանկի «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը գործում է «Հոմպլեքս
Հիպեր Մոլի» տարածքում (հասցե՝ Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի փող., 1/47 շենք)։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ

