Google-ը մտադիր է 4 միլիարդ դոլարի ներդրում անել Արկանզաս նահանգում տվյալների մշակման կենտրոնի կառուցման, ինչպես նաև ամպային և արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման համար։
Ըստ Google-ի հաղորդագրության՝ կառուցվելիք տվյալների կենտրոնը կլինի ընկերության առաջին նման կենտրոնն Արկանզասում:
Ներդրումները նախատեսված են մինչև 2027 թվականի ավարտը։ Ծրագիրը ներառում է նաև նահանգի էներգետիկ համակարգի կայունության բարձրացման միջոցառումներ։
Google-ը կտրամադրի 25 միլիոն դոլար հատուկ հիմնադրամին, որը կկատարի ներդրումներ էներգախնայողության մակարդակի բարձրացման նախաձեռնություններում։ Բացի այդ, ընկերությունը Entergy Arkansas ընկերության հետ համագործակցում է՝ նահանգում արևային էներգիայի նախագծի մեկնարկի ուղղությամբ։
Աղբյուր՝ B24
