Google-ը միացել է Պենտագոնի AI ծրագրին

Ընկերությունները չեն կարող վետո դնել կամ վերահսկել կառավարության օպերատիվ որոշումները։

Google-ը միացել է OpenAI-ին և xAI-ին՝ ԱՄՆ պաշտպանության գերատեսչության հետ համագործակցության շրջանակում արհեստական բանականության մոդելների կիրառման պայմանագիր ստորագրելով։

Ըստ The Information-ի՝ գործարքը թույլ է տալիս Պենտագոնին օգտագործել տեխնոլոգիան գաղտնի ցանցերում և ցանկացած օրինական նպատակով, այդ թվում՝ մարտական պլանավորման և թիրախավորման համար։

Նշվում է, որ 2025 թվականին կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դոլար։

Համաձայնագրով Google-ը պարտավորվել է կառավարության պահանջով վերանայել իր անվտանգության կարգավորումներն ու զտիչները։

Միաժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ տեխնոլոգիան նախատեսված չէ ինքնավար զենքերի կիրառման համար առանց մարդկային վերահսկողության։

Սակայն նշվում է նաև, որ ընկերությունները չեն կարող վետո դնել կամ վերահսկել կառավարության օպերատիվ որոշումները։

Այս քայլով Պենտագոնը փորձում է մեծացնել իր տեխնոլոգիական ճկունությունը՝ նվազեցնելով սահմանափակումները, որոնք սովորաբար դրվում են տեխնոլոգիական ընկերությունների կողմից։